24.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. վարակման 656 նոր դեպք և 20 մահ
prev Նախորդ նորություն

Կառավարությունը որոշել է թուրքական ծագմամբ մի շարք ապրանքների ներմուծումը թույլատրել

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումն արգելելուց հետո Հայաստանի տնտեսվարողները որոշակի խնդիրների են բախվել, որի հետևանքով կառավարությունը որոշել է Թուրքիայում արտադրվող մի շարք ապրանքների ներմուծումը թույլատրել:


Հարցն ընդգրկված էր կառավարության ապրիլի 29-ի նիստերի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում:


Հայաստանը դեկտեմբերի 31-ից դադարեցրել է թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումը արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցելու փաստը խնդրով պայմանավորված: Արգելքը չի վերաբերում թուրքական հումքին։


Այժմ, համաձայն ներկայացված հարցի, կառավարությունը տվյալ որոշման հետևանքով տնտեսվարող սուբյեկտների շրջանում առաջացող բացասական ազդեցություններ է նկատել: Ըստ այդմ որոշել է մի շարք ապրանքներ հանել արգելվածների ցանկից։


Այդ ապրանքներն են՝ պատրաստի գունանյութերը, հեղուկ փայլերը, ապակու, այգեգործական, շինարարական, ներկարարական մածիկ, ձյութացեմենտը, խցանները, շշի կափարիչները, գյուղատնտեսական մեքենաները, մշակաբույսերի մամլիչ ու հնձիչ մեքենաները և այլն։