Հայաստանում ապրիլի 26-ին կատարվել է 4 277 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 595 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 13,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 801 մարդ։ Գրանցվել է մահվան 18 դեպք։ Ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214 064 դեպք, որոնցից 195 701-ն` առողջացած, 4 058-ը` մահվան ելքով: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1008 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 297 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 969 969 թեստավորում: