24.11.2024
Կերտել հզոր և կենսունակ Հայաստան. կայացավ «5165» ազգային շարժման անդրանիկ համագումարը
prev Նախորդ նորություն

Երևանում վերջապես իրականություն կդառնա «WATERLAND» ջրային շոուն

Ապրիլի 30-ին և մայիսի 1 և 2-ին երկար սպասումից հետո Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն, որը նախատեսված էր 2020 թվականի մարտ ամսին և համավարակի հետևանքով չիրականացվեց:


«WATERLAND» ատրակցիոն շոուի, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա, առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է շնորհիվ ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստների, որոնք հանդես են գալիս տարբեր ժանրերում, այլև՝ ժամանակակից տեխնոլոգիաների։


Կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը, շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով։ Շոուն հագեցած է նորագույն տեխնիկայով, իսկ ծրագիրը բազմաթիվ ցնցող համարներով, որոնք ներկայացնում են օդային մարմնամարզիկները, ակրոբատները, ծաղրածուները, հրաշագործները, ինչպես նաև «Fusion dreams» շոու-բալետի և «Dance Breeze» ակվաբալետի արտիստները։ Նմանատիպ ջրային շոու, որը հագեցած է լուսային էֆեկտներով Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։


Բոլոր նրանք, ովքեր արդեն ձեռք էին բերել տոմսեր կարող են հիմա վայելել «WATERLAND» ատրակցիոն շոուն: