23.11.2024
Հայ և լիբանանցի ժողովուրդները մեկից ավելի ընդհանուր հայտարար ունեն. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

ԱԺ "Իմ քայլը" խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը

Հայաստանի խորհրդարանն արձակելու և հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար ՀՀ ԱԺ "Իմ քայլը" խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:


"ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 140-րդ հոդվածով, ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այս գործընթացն անհրաժեշտ է ԱԺ-ն արձակելու և հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար",- ասված է հաղորդագրության մեջ: