24.11.2024
Այս իշխանությանը վիճակված է հավերժ խցանված մնալ անցյալում. Էդմոն Մարուքյան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել $100 մլն հատկացնել Արցախին և Հայաստանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամներ Միացյալ Նահանգներին կոչ են արել, որպես օգնություն 100 մլն դոլար հատկացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումներից տուժած Արցախին և Հայաստանին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:


Ըստ աղբյուրի, Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել նաև դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը, քանի դեռ չի հաստատվել այն, որ վերջինս դադարեցրել է Հայաստանի և Արցախի դեմ ոտնձգությունները:


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնեն նշել է, որ տրվող ֆինանսական աջակցությունը կօգնի բարձրացնել ժողովրդի անվտանգության մակարդակը, ամրացնել ժողովրդավարությունը, տնտեսական կայուն զարգացում ապահովել և այլն: