8.06.2025
ՀՀ-ն Չինաստանից որպես նվիրատվություն կստանա CoronaVac պատվաստանյութի 100 հազար դեղաչափ
prev Նախորդ նորություն

Արա Այվազյանը և բարոնուհի Քոքսը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ապրիլի 27-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Միացյալ Թագավորություն-Հայաստան բարեկամության խմբի համանախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ, ով Հայաստանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։


Ողջունելով բարոնուհի Քոքսին՝ Արա Այվազյանը խորին երախտագիտություն հայտնեց այս օրերին հայ ժողովրդի հետ համերաշխության և երկարամյա հայանպաստ գործունեության համար:


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ։ Կողմերն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Զայրույթով լի եմ բրիտանական կառավարության դիրքորոշման վերաբերյալ. Քերոլայն Քոքս
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին