7.03.2026
Քերրի. Ղարաբաղյան հակամարտությունը վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար
08.12.2016
Քերրի. Ղարաբաղյան հակամարտությունը վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար

Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է անհանգստության առիթ տալ։ Այդ մասին Համբուրգում հայտարարել է ԱՄՆ–ի պետքարտուղար Ջոն Քերրին։ Նրա խոսքով, մի շարք հակամարտություններ, այդ թվում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը երկար ժամանակ մնում են չլուծված և անհանգստության առիթ տալիս ԵԱՀԿ անդամ պետությունների համար։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը միակ վտանգը չէ, որին բախվել է Եվրոպան: Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Մոլդովայում, Վրաստանում ձգձգված հակամարտությունները նույնպես վտանգ են ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար»,- ասել է նա: Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը. «Այս տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիան թույլ է տալիս խոսել այն մասին, թե Եվրոպական տարածքում որքան զգայուն է խաղաղության ճարտարապետությունը»,-ասել էր նա կառույցի Համբուրգում անցկացվող ԱԳ նախարարների խորհրդի նիստում: Նա կարևորել էր ԵԱՀԿ տարածքում հակամարտությունները կարգավորելու համար ջանքերի ավելացումը. «ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի հակամարտությունների լուծման ուղղությամբ շատ կարեւոր գործ է կատարել: ԵԱՀԿ-ն երբեմն էլ կանխել է այդ հակամարտությունների բաց պատերազմի առաջացման վերածվելու վտանքը»,- շեշտել էր Շտայնմայերը: