24.11.2024
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ
prev Նախորդ նորություն

Ամուլսարն ու Վրաստանում «Pepsi» ընկերությունը. Արմեն Սարգսյանի բիզնես կայսրությունը

Ամուլսարն ու Վրաստանում «Pepsi» ընկերությունը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, իշխող ՀՀԿ-ի՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ձեռնարկատիրական գործունեության այսբերգի երեւացող հատվածի ընդամենը մի մասը: Այս մասին հիշեցնում է լրգարգող, Վրաստանում գործող «Ալիք մեդիա» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:


Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց, որ ՀՀԿ նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Արմեն Սարգսյանին եւ հայտնել դրա մասին: Արմեն Սարգսյանն ի պատասխան խորին շնորհակալություն է հայտնել, սակայն մտածելու ժամանակ է խնդրել:


Արսեն խառատյանն իր Facebook-ի էջում, գրելով Արմեն Սարգսյանի բիզնես կայսրության մասին, հիշեցնում է ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը. «Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, ԶԲԱՂՎԵԼ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ, կատարել վճարովի այլ աշխատանք»:


«Ներկայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան հանդիսացող Արմեն Սարգսյանը` «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը բաղկացած է արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող ավելի քան 15 ընկերություններից, որոնք ներգրավված են Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի և Ղազախստանի նախագծերում:


Բացի այդ, նրա հիմնադրած «Highbury Group»-ի կազմում գործող «Ленинград» կորպորացիան Ռուսաստանի հյուսիսարևելյան շրջանում էլեկտրաէներգետիկ և ինժեներական խոշոր ծրագրեր իրականացնող «Энергопроект» ընկերության բաժնետերն է», - գրում է Խառատյանը:


Հատկանշական է, որ ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նեկայացրած հայտարարգրի՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է հայտարարագրերը, սակայն ոչ լիարժեք: Այս մասին հայտնում է «Հետքը»: Ավելի վաղ դեսպանն ու նրա հետ փոխկապակցված անձիք ընդհանրապես գույքի ու եկամուտների հայտարարագրեր չէին ներկայացրել:


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիմնական գործառույթներն են` հայտարարագրերի ռեեստրի վարումը, հայտարարագրերի վերլուծության գործընթացի կանոնակարգումը և հայտարարագրերի հրապարակումը, հայտարարագրմանն առնչվող իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելը և այլն: Սակայն, էթիկայի հանձնաժողովը պատշաճ վերահսկողություն չիրականացնելով չի «նկատել», որ դեսպան Արմեն Սարգսյանը սկսած 2013 թվականից ոչ մի անգամ եկամուտ չի հայտարարագրել: Ստացվում է, որ դեսպանն անվճար է աշխատում:


Նշենք, որ Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել է 2013թ. սեպտեմբերի 27-ին: Ըստ ներկայացված հայտարարագրի պաշտոնը ստանձնելու ժամանակ Արմեն Սարգսյանն ունեցել է թվով 3 առանձնատուն և 2 բնակարան, իսկ որպես դրամական միջոց՝ 8 միլիոն եվրո:


Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, բացի դրամական միջոցներից ուրիշ ոչինչ չի հայտարարագրել: Քանի որ ամուսնու հայտարարագիրը կասկած է հարուցում՝ առնվազն աշխատավարձ մասով, չի բացառվում, որ դեսպանի կինը ևս ամբողջական հայտարարագիր չի ներկայացրել: