26.09.2026
Ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառակողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության տևականությամբ

Ֆրանսիան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության տևականությամբ և մենք մշտապես հանդես ենք գալիս կոչով` գտնելու բանակցված որոշում:


Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը` անդրադառնալով նախօրեին Կրակովում կայացած Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:

Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը այսօր պետք է կայանա Կրակովում, սպասված է և ցանկալի:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հունվարի 18-ին Կրակովում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը:


Ավելի վաղ, Կրակովում միջնորդների հետ հանդիպել էր Էդվարդ Նալբանդյանը եւ հանդես եկել ԼՂ հիմնահարցի կարգավորման հեռանկարի վերաբերյալ հայտարարությամբ: 

1, 38 մլրդ դրամ. ՀՀ կառավարությունում որոշել են կոռուպցիայի դեմ պայքարի գինը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան