Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: Հիշեցնենք, Ցոլակյանը հրաժարական էր ներկայացրել փետրվարին: Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅ Դաշնակցության միջև համաձայնությունների շրջանակում Շիրակի մարզպետ էր նշանակվել դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը: