29.10.2025
Փորձագետ. Լապշինի հարցը լուծվելու է «մասնավոր կարգով» և առանց մեծ աղմուկի
10.02.2017
Փորձագետ. Լապշինի հարցը լուծվելու է «մասնավոր կարգով» և առանց մեծ աղմուկի

Մինսկն ունի բավականին անկախ և բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, ինչպես հետխորհրդային երկրների, այնպես էլ Եվրոպայի նկատմամբ։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կառուցման ենթատեքստում բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը «տեխնիկական» հարց է, ինչն էլ իրականացվել է բելառուսական իշխանությունների կողմից։ Այդ մասին հայտարարել է Զինովևական ակումբի անդամ, փորձագետ Պավել Ռոդկինը։ Նրա խոսքով, ՌԴ–ի քաղաքացի Լապշինի արտահանձնումը բնականաբար առաջացրել է Մոսկվայի ու ՀՀ–ի դժգոհությունը, որն Ադրբեջանի հետ գտնվում է հակամարտության մեջ, փոխանցում է svpressa.ru–ն։ Ըստ նրա, Լապշինի հարցը չի կարող լուծվել էմոցիաների ու քաղաքական հռետորաբանության շրջանակներում։ Փորձագետը նշել է, որ Լապշինի հարցը լուծվելու է «մասնավոր կարգով» և առանց մեծ աղմուկի։ Նա հավելել է, որ Մոսկվան չի ցանկանում այդ հարցի քաղաքականում, ինչը կարող է բացասական ազդել ԵԱՏՄ–ի ու Միասնական պետության ներքին հարաբերությունների վրա։