24.11.2024
ՀՀ պետական պարտքը նվազել է $50 մլն-ով
prev Նախորդ նորություն

Որքա՞ն են խաղում ՀՀ-ում. բուքմեքերների հասույթը հունիսին աճել է մոտ 60%-ով

Վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների հասույթը 2018 թվականի հունիսին կազմել է 27.1 մլրդ դրամ։


2017 թվականի հունիսի համեմատ այդ ցուցանիշն աճել է 59.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցից։


Բուքմեքերների շրջանառության կտրուկ աճը, ըստ ամենայնի, պայմանավորված է հունիսի կեսին մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ, որի ընթացքում մեծ ծավալով խաղադրույքներ են կատարվել, գրում է b4b-ն։


Կիսամյակի կտրվածքով՝ բուքմեքերների և վիճակախաղերի ոլորտի շրջանառությունը կազմել է շուրջ 125 մլրդ դրամ, ինչը 44%-ով ավելի է 2017 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից։


Բացի բուքմեքերներից, հունվար-հունիսին 34 մլրդ դրամի շրջանառություն են ունեցել նաև խաղատները (աճը՝ 6.3%)։


Ընդհանուր առմամբ, շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության ոլորտի շրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 158.9 մլրդ դրամ, ինչը 33.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։