Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան: Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Լեհաստանում նախագահը մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Հանրապետության Նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ: