Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է բետոնե պատ կառուցել Տերտերի շրջանում՝ տեղի բնակչությունը հայկական կողմի կրակոցներից ապահովագրելու համար: Այս մասին փոխանցում է Интерфакс-ը: Ադրբեջանի տարածքների վերականգնման գործակալությունը հարցում կանցկացնի պատերի շինարարության կապալառու որոշելու համար: Պատերը կառուցվելու են Ղարադահլի և Ղափանլի գյուղերում, որոնք գտնվում են շփման գծից երեք կմ հեռավորության վրա: Պատերի շինարարությունն իրականացվելու է Ադրբեջանի պետբյուջեի հաշվին: