14.06.2025
Հայաստանը ՄԱԿ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
prev Նախորդ նորություն

Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է. ՀՔԾ

Հատուկ Քննչական ծառայությունը ապօրինի է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:  


«Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է։ Մենք հույս ունենք՝ Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի», -հայտնում են ՀՔԾ-ից:


Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Մարտի 1»-ի գործով կալանավորված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: Դատարանը փոխեց Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։


Վաղը Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի լրագրողների հետ և կպատասխանի նրանց հարցերին:

Մամուլ. Անձեռնմխելիությունը չի գործում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի դեպքում
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը