6.06.2025
ՊՆ-ում մշակում են զինվորներին ծանրոցներ ուղարկելու կանոնակարգը և սկզբունքները
prev Նախորդ նորություն

ԱԺ 38 պատգամավոր երաշխավորություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար

Ազգային ժողովի 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար: Այս մասին հայտնել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։


Նրա խոսքով՝ ցուցակը դեռ վերջնական չէ, ստորագրահավաքը շարունակվում է:


«Ստորագրահավաքին մասնակցել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից: Հետագայում ցուցակը կհրապարակեմ, այն գաղտնի ցուցակ չէ, ուղղակի դեռ ընթացքի մեջ է ստորագրահավաքը, ես կարծում եմ մի քանի անուն էլ է ավելանալու», - ասաց Սողոմոնյանը, հայտնում է «Արմենպրես»-ը։


ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և երկու փոխխոսնակները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը ևս ստորագրել են ձևաթղթի տակ:


Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի այսօր օգոստոսի 1-ին՝ օրվա ընթացքում:

«Սցիլլայի եւ Խարիբդայի» մեջտեղում. ինչպե՞ս է փորձում մանեւրել ՀՀ կառավարությունը. Աշոտյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին