Հայ գործարար Լևոն Հայրապետյանի հարազատները հրաժարվել են հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով Հայրապետյանի փաստաբան Դավիդ Խեչանին: «Հայրապետյանի հարազատները համաձայն չեն դադարեցնել գործը, մեղադրյալի մահվան առնչությամբ գործի դադարեցման մասին խոսք լինել չի կարող»,- նշել է փաստաբանը: Փաստաբանը շեշտել է, որ թե՛ ինքը, թե՛ Հայրապետյանի հարազատները տրամադրված ենք գործը մինչև վերջ հասցնելուն»,- հավելել է Խեչանը: Հիշեցնենք, Լևոն Հայրապետյանը մեղադրվում էր «Բաշնեֆտ»-ի և Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերի յուրացմանը հանցակից լինելու համար: Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Հայրապետյանը մահացել է Մորդովայի բանտում 68 տարեկան հասակում: