27.11.2024
Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է. վարչապետ
prev Նախորդ նորություն

Քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող. ՀՔԾ պետը՝ Լավրովին

Քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:


Նա նշեց, որ թեև ՀՔԾ պետն այն պաշտոնյան չէ, ով պետք է մեկնաբանի այլ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերը, այդուհանդերձ ինքը կներկայացնի իր կարծիքը:


«Այս գործընթացը խիստ իրավական ընթացակարգերում է, և շահարկողներին, ովքեր բազմիցս ասել են, թե իբր ՀՔԾ մեղադրանքի որոշման մեջ կասկածի տակ է դրվում ընտրությունների արդյունքները, ուզում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ մեր որոշման մեջ նման դրույթ չկա: Մենք կասկածի տակ չենք դրել ընտրության արդյունքները: Մենք ընդամենը նշել ենք, որ քաղաքացիները, որոնք ընտրությունների արդյունքները համարել են կեղծված, դուրս են եկել փողոց իրենց իրավունքները վերականգնելու համար»,- շեշտեց Խաչատրյանը:


Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալու շուրջ ստեղծված իրավիճակին նա նշեց, որ նախկին նախագահի կալանքի տակ պահելն անհրաժեշտ է լրիվ ծավալով քննություն իրականացնելու համար: