4.12.2024
Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների 8-րդ փուլը
19.01.2017
Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների 8-րդ փուլը

Երևանում կայացել է ՀՀ և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հայկական կողմից բանակցային թիմը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը: Քննարկվել են համաձայնագրի քաղաքական հարցերի, ինչպես նաև ընդհանուր, ինստիտուցիոնալ և եզրափակիչ դրույթների գլուխները: Կողմերին հաջողվել է փոխըմբռնման գալ մի շարք հարցերի շուրջ։ Ամփոփելով բանակցությունները՝ կողմերը տեղեկություններ են փոխանակել նաև ոլորտային ու առևտրի հարցերի գլուխների շուրջ ընթացող քննարկումների արդյունքների մասին և հստակեցրեցին Բրյուսելում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետները: