ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին տարածաշրջան այցի շրջանակում կայցելի Հայաստան: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան: Հանդիպելու եմ իմ գործընկերների ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար», - մասնավորապես գրել է Բոլթոնը: Հիշեցնենք, ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ Բոլթոնը ժամանում է տարածաշրջանի երկրներ իր նախաձեռնությամբ: