ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային կառավարման աշխատակիցները հայ-թուրքական սահմանին ձերբակալել են իրավախախտի: Այս մասին հայտնում է ծառայության մամուլի ծառայությունը: Գյումրիի սահմանային ջոկատի ռուս սահմանապահները ինժիներատեխնիկական միջոցներ փոխադրելու փորձի ժամանակ ձերբակալել են Թուրքիայի հանրապետության քաղաքացու: Ստուգումների ընթացքում իրավախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որի մեջ եղել են պետական սահմանի վրա տեղակայված ինժեներական շինությունների և պատնեշների տեսա և լուսանկարներ: Իրավախախտը օրենքի սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմիններին: Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ իրադարձության մանրամասները պարզելու համար: