ԱԳՆ-ն որևէ առարկություն չունի Քոչարյան-Կոպիրկին հանդիպման հետ կապված
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որևէ առարկություն չունի ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդեպ՝ անցած շաբաթ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման պատճառով։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, որ արարողակարգի եւ դիվանագիտական նորմերի շրջանակում ոչ մի սխալ բան տեղի չի ունեցել, դեսպանի գործողությունները չեն կարող դառնալ դատապարտման կամ հատուկ քննության առարկա մեր գերատեսչության կողմից։
"Դիվանագիտական արարողակարգի առումով, անգամ այն անձանց հանդեպ, ովքեր գտնվում են քննության տակ, սահմանափակումներ լինել չեն կարող։ ԱԳՆ-ն մտադիր չէ հայտարարություններ անել, եւ դրանք ներկա պահին չկան",- ասաց փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք, որ Քոչարյան-Կոպիրկին հանդիպումը կայացել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակում՝ դեսպանի հայաստանյան քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում: