Մինչև 2022 թվականը ՀՀԿ-ն ստացել է իշխանությունը ղեկավարելու մանդատ, բնականաբար, մեր դաշնակցական գործընկերների հետ: Սերժ Սարգսյանը մեր քաղաքական թիմի միակ առաջնորդն է և շարունակելու է մնալ մեր առաջնորդը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:Նրա խոսքով` ում դուրը կգա, ում դուրը չի գա, բայց նախագահը իրենց թիմի միակ առաջնորդն է և շարունակելու է մնալ առաջնորդը: Բայց թե ի՞նչ կարգավիճակով` 2018թ. ապրիլին կքննարկեն և կներկայացնեն: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան պետական և ազգային գործիչ է և նրա ծառայությունները հայրենիքի համար անհրաժեշտ են»,- շեշտել է Էդուարդ Շարմազանովը: