23.11.2024
Զորակոչի գործընթացի իրականացումը դրվել է բարձր հիմքերի վրա. Դավիթ Տոնոյան
prev Նախորդ նորություն

Չորս ամսում Հայաստանից դուրս է բերվել 397 մլն դոլար. pastinfo

Ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից շարունակում է բարձր լինել։ Իշխանափոխությունից հետո այդ գործընթացը ոչ միայն կանգ չառավ, այլև ակտիվորեն շարունակվում է։


Ինչպես գրում է Փաստինֆոն, Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները վկայում են, որ տարեսկզբի չորս ամիսներին ֆիզիկական անձինք միայն բանկային համակարգի միջոցով դուրս են բերել 397 մլն դոլար։ Միջին ամսական այն հասնում է շուրջ 100 մլն դոլարի, որը բավական լուրջ գումար է Հայաստանի տնտեսության ու ֆինանսական համակարգի համար։


Նախորդ տարվա համեմատ մասնավոր տրանսֆերտների տեսքով արտերկիր փոխանցված գումարներն ավելացել են գրեթե 30 մլն դոլարով կամ ավելի քան 8 տոկոսով։


Մասնավոր փոխանցումների ակտիվությունը բարձր է եղել հատկապես ապրիլին։ Այդ ամիսին բանկային համակարգի միջոցով Հայաստանից հանվել է 110 մլն դոլար, ինչը 17 միլիոնով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Աճը անցնում է 18 տոկոսը։


Թե ֆիզիկական անձինք որքա՞ն փող են դուրս բերում երկրից կանխիկի տեսքով, պաշտոնական վիճակագրություն չկա։ Տարբեր գնահատումներով, խոսքը գրեթե բանկային փոխանցումներին համարժեք գումարի մասին է։