16.09.2026
Հայտնի է, թե որ դատավորն է քննելու «Մարտի 1-ի» գործը
30.04.2019
Հայտնի է, թե որ դատավորն է քննելու «Մարտի 1-ի» գործը

«Մարտի 1-ի» գործը, որի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին և ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից: Մակագրումը կատարվել է այսօր: Ինչպես արդեն տեղեկացվել է, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: