11.09.2026
ՀՀԿ-ն փորձում է ակտիվանալ. Սերժ Սարգսյանը կուսակցականների հետ մեկնել է Արագածոտնի մարզ
prev Նախորդ նորություն

Քրեական աշխարհը, վստահեցնում եմ, որ վերահսկելի է ոստիկանության կողմից. ոստիկանապետ

Հայաստանն այսօր ամենաանվտանգ երկրներից մեկն է աշխարհում: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:


«Եթե համեմատենք այս տարվա առաջին կիսամյակը 2018-ի հետ, ունենք մինուս 1, եթե անգամ հանենք նաեւ 2018-ից 2019-ին փոխանցված սպանությունները, ապա անգամ կարող ենք ունենալ մինուս 2-3 սպանություն»,- ասաց Օսիպյանը:


Անդրադառնալով օրեր առաջ Նոր Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի՝ Անդիկի սպանությանը, Օսիպյանն ասաց. «Այդ գործի հետ կապված իրականացվում են բոլոր օպերատիվ համալիր միջոցառումները՝ համագործակցելով այլ ստորաբաժանումների հետ: Ավելին չեմ ցանկանա ասել՝ ելնելով գործի շահերից: Ես այս պահին ոչինչ չեմ ասի, քանի որ կխանգարեմ գործի քննությանը»:


Դիտարկմանը, թե այդ սպանությունից հետո քրեական աշխարհում իրարանցում է, ոստիկանապետն արձագանքեց. «Քրեական աշխարհը, հանցավոր աշխարհը, վստահեցնում եմ, որ վերահսկելի է ոստիկանության կողմից: Որեւէ խնդիր չեմ տեսնում»:


Հարցին՝ Լյուսի Քոչարյան անունով ֆեյսբուքյան օգտատերը մի քանի օր առաջ բարձրաձայնել է Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի մասին, մտահոգի՞չ են այդ թվերը, Օսիպյանը պատասխանեց. «Մտահոգիչ է այնքանով, որ լինում են այդպիսի բաներ, որը հարիր չէ հայերիս եւ հայ ավանդական ընտանիքներին: Բայց ընդհանուր առմամբ այդ կարգի մտահոգություն ինձ համար չի առաջացնում»:


 

ԵՄ-ն 5 մլն եվրո կհատկացնի Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծման համար. նախարարություն
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ