Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան վստահ է, որ Արցախի հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը: Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին դեսպանը խոսել է Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի Ադրբեջանի և տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»,- ասել է դեսպանը: