26.11.2024
ՍԴ-ն մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը
prev Նախորդ նորություն

Գազի գնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ շուտով կավարտվեն

Հայաստանի համար ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները պետք է շուտով ավարտվեն: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:


«Բանակցությունները շարունակվում են: Դրանք իրականացվում են «Գազպրոմ Արմենիա»-ի, «Գազպրոմի» ` որպես հիմնական ընկերության, էներգետիկայի նախարարությունների եւ երկու երկրների կառավարությունների մասնակցությամբ», - ասաց նա:


Դեսպանի խոսքով, բանակցություններում, բացի գազի գնից, քննարկվում են նաեւ մի շարք այլ հարցեր՝ սակագներ, Գազպրոմի առաջիկա տարիների ներդրումներ և այլն: 


Հիշեցնենք, 2018 թվականի դեկտեմբերի վերջին Փաշինյանը հայտնեց, որ ռուսական գազի գինը սահմանին կփոխվի, սակայն բնակչության համար ներքին սակագները նույնը կմնան։ Ավելի ուշ «Գազպրոմը» տեղեկացրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը կապույտ վառելիք է գնելու հազար խմ–ի դիմաց 165 դոլարով` նախկին 150 դոլարի փոխարեն։ Այնուհետև կառավարությունից պարզաբանել էին, որ սակագինը սպառողների համար կպահպանվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։ Գազի սակագինն այսօր կազմում է 1000 խմ–ի դիմաց 290 դոլար։