Հանրապետական կուսակցությունը պետությունը այնպիսի ավերված վիճակում է թողել, որ մենք ստիպված ենք կրկնել այն, ինչ նախկինում քննադատել ենք: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով որոշ ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե նոր իշխանությունը նույնն է անում, ինչ իրենք ժամանակին, բայց որի համար իրենց քննադատում էին: «Խնդիրն այն է, որ երկիրը ավերված վիճակում եք թողել, ստիպված ենք կրկնել»,- ասաց նա: