ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը կնքվեց
Երեւանում ընթացող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակում ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր, ինչպես նաեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր կնքվեց:
Փաստաթուղթը ստորագրեցին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Միության երկրների փոխվարչապետերը, ինչպես նաեւ Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական եւ սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը:
ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նիստին մասնակցում է որպես դիտորդ պետության ղեկավար, իսկ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լունն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ որպես պատվավոր հյուրեր: 2019-ին միության նախագահող երկիրն է Հայաստանը: