23.11.2024
Դավիթ Տոնոյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտվել են

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի՝ Երևանում անցկացվող նիստը կառույցում Հայաստանի նախագահության յուրահատուկ կուլմինացիա է: Այս մասին Երևանում ընթացող ընդլայնված կազմով նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ինձ համար պատիվ է ձեզ ողջունել Երևանում հերթական նիստի ընթացքում: Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, շարունակում է տարեցտարի ավելի ամուր դառնալ: Այն արդեն ցույց է տվել իր կենսունակությունը և գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միություն: Հայաստանն այս տարի նախագահում է կառույցում, և ԵԱՏՄ այս նիստը, որին մասնակցում են Սինգապուրի վարչապետը, Իրանի և Մոլդովայի նախագահները, մեր նախագահության խորհրդանշական կուլմինացիա է: Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս ԵԱՏՄ-ի միջտնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը»,- ասաց Փաշինյանը:


Նրա խոսքով, արդեն ավարտվել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները և մոտ ապագայում կստորագրվի փաստաթուղթը: Բանակցություններ են տարվում նաև Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ համագործակցության համար, որը կավելացնի մեր միության առավելությունները նաև որպես ներդրումների ձգողականության կենտրոն: