10.01.2025
ՀՀ և Տաջիկստանի քաղաքացիներն առանց վիզայի մուտք կգործեն միմյանց երկրներ
11.01.2018
ՀՀ և Տաջիկստանի քաղաքացիներն առանց վիզայի մուտք կգործեն միմյանց երկրներ

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և դրական եզրակացության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը: Խորհրդարանի կողմից վավերացվելու դեպքում Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզաների մուտք գործել միմյանց երկրներ և կես տարվա ընթացքում 90 օր անընդհատ մնալ տվյալ երկրում:  Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով, երկկողմ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով. նախ, Թուրքմենստանով, որը չէր միացել ԱՊՀ երկրների համաձայնագրին, Վրաստանով, որը դուրս եկավ ԱՊՀ-ից և Ուկրաինայի հետ հարաբերությունները վատթարացմամբ: Համաձայնագիրը կքննարկվի Ազգային Ժողովի լիագումար նիստում: