16.05.2025
Սենատի Կոմիտեն ձգձգված ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մտահոգություն է արտահայտել
23.06.2018
Սենատի Կոմիտեն ձգձգված ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մտահոգություն է արտահայտել

ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն ընդունել է սենատոր Քրիս Վան Հոլլենի առաջարկած ձեւակերպումները: Հոլենի զեկույցում նշվում է «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձգձգված հակամարտության» վերաբերյալ մտահոգությունը: Այս մասին հաղորդում է news.am-ը: Զեկույցը 2019 ֆինանսական տարվա համար օտարերկրյա օգնության օրինագծի մաս է կազմում, որը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կքննարկվի եւ կընդունվի: Վան Հոլենի զեկյցում կոչ է արվում աջակցել մարդասիրական եւ առողջապահական ծրագրերին, ներառյալ ֆիզիկական եւ կոգնիտիվ խանգարումներ ունեցող երեխաների եւ մեծահասակների համար տարածաշրջանային վերականգնողական կենտրոններին: ԱՄՆ կողմից ֆինանսավորման համար առաջնային ուշադրություն է դարձվում այնպիսի ծրագրերին, ինչպիսիք են Ստեփանակերտում գտնվող Քոքսի վերականգնողական կենտրոնը: Նշվում է, որ կենտրոնում վերջին 20 տարիների ընթացքում ավելի քան 15.000 հիվանդի օգնություն են ցույց տվել: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել սենատորին աջակցության համար: