10.01.2025
Արմեն Սարգսյանը «դեռ» որոշում չի կայացրել
30.01.2018
Արմեն Սարգսյանը «դեռ» որոշում չի կայացրել

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը որոշում դեռ չի կայացրել:Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախօրեին նա մեկնարկել է հանդիպումները ԱԺ-ում ներկայացված ուժերի հետ, մասնավորապես հանդիպել է ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորների հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է, որ բացի այդ` հանդիպումներ է ունենալու ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլև ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների, հանրային, հասարակական կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ.«Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում և նաև ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների, հանրային, հասարակական կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ, որից հետո միայն կկայացնեմ իր որոշումը»,- շեշտել է նա` հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: