ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա: Այդ մասին նա հայտնեց իր FB էջում լուսանկար հրապարակելով: Այն մակագրված է՝ գնացինք Մոսկվա: Հիշեցնենք, այսօր ՌԴ մայրաքաղաքում կկայանա Փաշինյանի և նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: