11.01.2025
Վարչապետը գոհ է՝ խոստացված 856 մլն դոլարի ներդրումն ապահովել են
07.02.2018
Վարչապետը գոհ է՝ խոստացված 856 մլն դոլարի ներդրումն ապահովել են

Խոստացված 856 մլն դոլարի ներդրումն ապահովել ենք, որից 540 միլիոնը միայն մասնավոր հատվածից է եղել: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը Կարեն Կարապետյանը՝ ի պատասխան «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի հարցի: Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե ի՞նչ արդյունք ունեցավ մեկ տարի առաջ իր հնչեցրած կոչը՝ գալ ու ներդրումներ անել Հայաստանում:  Կարեն Կարապետյանի խոսքով, հաշվետվությունները ավելի կոնկրետ կներկայացվեն առաջիկայում, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ իր խոստմանը՝ 840 մլն դոլարի ներդրումների մասով, ապա այդ գումարն արդեն իսկ ապահովվել է՝ անցած ժամանակահատվածում ՀՀ-ում կատարվել է 856 մլն դոլարի ներդրում: Վարչապետը պարզաբանեց, որ միայն 540 մլն-ը մասնավոր սեկտորից է: Ինչ վերաբերում է ռուսաստանյան ներդրումներին և այն ազդեցությանը, որ այդ ոլորտի վրա կարող է ունենալ այսպես կոչված կրեմլյան ցուցակում ներառված գործարարների նկատմամբ հնարավոր կիրառվելիք պատժամիջոցները, վարչապետը նշեց. «Ներդրումները միայն ՌԴ-ից չեն և առաջիկայում ներդրումների աշխարհագրությունը նույնպես կներկայացնենք: Երկու թիվ ներկայացնեմ միայն՝ հունվարին՝ 2016 թվականի հունվարի հետ համեմատած, արտահանումը 43,3%-ով աճել է, որից 19%-ն է ԵԱՏՄ, մնացածը այլ երկրներից է: Ներմուծումը աճել է  55,8%-ով , որից 15%–ը՝ ԵԱՏՄ-ից»,- ասաց նա: