Ժողովրդից թալանվածից մոտ 10 միլիարդի չափով վերադարձվելու է համայնքներին: Այս մասին հայտարարեց աշխատանքային այցով Արենի գյուղում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հորդորեց արենցիներին վստահ լինեն երկրի ապագայի հարցում և հավաստիացրեց, որ բոլորը կզգան փոփոխությունների շունչը. «Հայաստանի Հանրապետությունում չկան և չեն կարող լինել արտոնյալներ: Հայաստանում մաֆիոզ կառավարման ժամանակներն ավարտվել են, ավարտվել են նաև մաֆիոզ «շուստռիությունների» ժամանակները՝ բոլորը օրենքի առաջ հավասար են: Օրինականությունը լինելու է այն սյունը, որի վրա հիմնված է լինելու պետությունը»,- շեշտեց Փաշինյանը: Նշենք, որ վարչապետի աշխատանքային այցը Սյունիքի մարզ շարունակվում է: