Twitter-ում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունով կեղծ էջ է բացվել, որի մասին ահազանգում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Հարգելիներս կա նման կեղծ էջ, պետք է ամեն ինչ անել, որ այս էջը փակվի», - գրել է Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում ու տեղադրել Պնախարարի կեղծ էջի հղումը: Ամենայն հավանականությամբ, էջ բացվել է բոլորովին վերջերս, քանի որ այնտեղ տեղադրված է մի քանի լուսանկարներ՝ Վիգեն Սարգսյանի գործնական եւ ընտանեկան պահոցից: Հայտնի, որ Վիգեն Սարգսյանը սոցիալական ցանցերից Facebook-ում ունի պաշտոնական էջ եւ գրառումներ կատարում է հիմնականում այնտեղ: