Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են, հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ «Նրանցից մեկի վիճակը ծանր է, Ստեփանակերտից ստացված նախնական տվյալներով՝ ռուս լրագրողին վիրահատում են», - գրել է Մովսիսյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շուշիում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ հրետակոծության արդյունքում վիրավորվել են արտասահմանցի լրագրողներ: