Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ հիմնավորապես իշխանության սխալականության արդյունքում մենք առաջիկայում բախվելու ենք հետևյալ ծանր իրողությունների հետ."1. Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը դառնալու է բացառապես անվտանգության գործոնը և ամեն ինչ պտտվելու և կառուցվելու է դրա շուրջ:2. Տեղի է ունենալու Հայաստանի անկումը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և «քչից շատից» ինքնուրույն խաղացող պետություն:3. Մենք այլևս չենք կարող դիրքավորվել, որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ունեցող պետություն, որը ոչ թե մեկ, այլ երկու հայկական պետությունների անվտանգությունն է ապահովում:4. Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ինչը տարածաշրջանում անվտանգային բարդ բալանսի փոփոխություն է ենթադրում:5. Հայաստանն այլևս ինքն իր անվտանգության երաշխավորն էլ չէ:6. Հայաստանն այլևս չի դիտարկվելու որպես իրենից հզորի հետ պատերազմած և հաղթած պետություն:7. Մենք այլևս չենք ունենալու դիվերսիֆիկացված, հավասարակշռված կամ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն:8. Մեր արտաքին քաղաքականությունը լինելու է «հարմարվողականությունը»: Հարմարվելու ենք ձևավորված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների հետ: Կա՞ արդյոք այս արհավիրքի հետևանքները մեղմելու հնարավորություն: Կարծում եմ, դեռ շանս կա: Սակայն գործող իշխանությունների հեռացումը մինչև վերջին «բաժնի պետ», այդ շանսի նախապայմանն է",- գրել է Սարգսյանը: