Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար ՀՀ Զինված ուժերի 75 զինծառայող ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Հիշեցնենք, զորահանդեսը տեղի կունենա հունիսի 24-ին: Ներկայումս հայ զինվորականները ներգրավված են համատեղ մարզումներում և նախապատրաստական միջոցառումներում: Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները զորահանդեսի ժամանակ ծածանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները: VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին: