7.09.2025
Ալիևի հայտարարությունները խախտում են խաղաղության հեռանկարները տարածաշրջանում. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Նարինե Դիլբարյանի արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին. Րաֆֆի Հովհաննիսյան

Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որում նա արձագանքել է կուսակցության ղեկավար Նարինե Դիլբարյանի՝ «Ժառանգությан» անդամակցությունը բոլոր առումներով դադարեցնելու մասին երեկվա հայտարարությանը:


«Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են եւ՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում:


«Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչեւ հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին:


Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն»,- հայտնել է Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, որ երեկ Նարինե Դիլբարյանը հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու մասին:


 


 

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը