Խուզարկությունն այս պահին ընթացքի մեջ է, ԱԱԾ աշխատակիցները առանձնատանն են: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա նաև չբացառեց, որ վերջում Գագիկ Ծառուկյանը կխոսի. «Այս պահին բոլորս այստեղ ենք, սպասում ենք»,- հավելեց նա: VERELQ-ը հիշեցնում է, որ իրավապահները առավոտվանից Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանն են, խուզարկություն են իրականացնում: ԲՀԿ-ականների գնահատմամբ այդ գործողություններն ապօրինի են, որոնց գնահատական պետք է տան նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային կառույցները: