9.04.2026
Վերցնում եմ մանդատը և դուրս գալիս «Իմ Քայլից». Գևորգ Աճեմյան
18.12.2020
Վերցնում եմ մանդատը և դուրս գալիս «Իմ Քայլից». Գևորգ Աճեմյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը «Իմ Քայլը» դաշինքով Երևանի ավագանու հաջորդ թեկնածուն է: Այս կապակցությամբ Աճեմյանը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, «Իմ Քայլը» դաշինքով Երևանի ավագանու հաջորդ թեկնածուն ես եմ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերցնում եմ մանդատը և դուրս գալիս «Իմ Քայլը» խմբակցությունից։ Տեղեկացնեմ նաև, որ առաջին իսկ հարցը, որով զբաղվելու եմ, ոչ լեգիտիմ քաղաքապետի հրաժարականն է լինելու, ով երբևէ չի էլ եղել լեգիտիմ։ Փաստացի, մենք ունեցել ենք վարչապետ Փաշինյան ու քաղաքապետ Փաշինյան։ Իսկ այս ազգադավ, պետական դավաճանին օր առաջ պետք է ոչ միայն հեռացնել իշխանությունից իր տերերով հանդերձ, այլ նաև պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ՝ առանց մեղմացուցիչ հանգամանքների։ Հ.Գ. իսկ 2018 թվականի ֆեյքափոխության, պետական տեռորի ու թալանի համար Սերժ Սարգսյանն անձամբ պատասխան է տալու. և ոչ միայն Սերժ Սարգսյանը»,- գրել է նա։