Շտապ օգնության աշխատակիցները կպարգևատրվեն: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Ի պատասխան ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե արդյոք շտապօգնության աշխատակիցներն այս ամիս պարգևատրվել են, թե ոչ, տեղեկացնեմ, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից նախատեսվում է պարգևատրում շտապօգնության աշխատակիցներին, ինչպես նախորդ ամիս, այնպես էլ մայիս ամսվա համար»,- գրել է խոսնակը Facebook-ի իր էջում: