20.04.2025
Երեկ Օսմանյան կայսրությունն էր, այսօր Թուրքիան ու Ադրբեջանը. նախագահի ուղերձը
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել. ՊՆ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակն ապրիլի 26-ին և 27-ին փոփոխության չի ենթարկվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:


ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:


"ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները",- ասված է հաղորդագրության մեջ:


 

ՀՀ առողջապանության նախարարի պաշտոնակատարը կպատվաստվի AstraZeneca-ով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար