23.11.2024
Կապան տանող ճանապարհի 21 կմ հատվածը կվերահսկվի տեխնիկական միջոցներով. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Երևանի մետրոպոլիտենում ավարտվել են ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները. խոսնակ

Երևանի մետրոպոլիտենում ավարտվել են ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները։

Այս մասին հայտնում է մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում պարբերական շահարկումերի առիթ դարձած՝ Երևանի մետրոպոլիտենի ռուսերեն լեզվով ցուցանակների հանվելու վերաբերյալ ստահոդ տեղեկությունները:


«Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի հանձնարարականով, բոլոր կայարաններում թարմացվում էին գեոլոկացիոն ցուցանակները»,- գրել է նա՝ հրապարակելով լուսակար «Բարեկամություն» կայարանից: