23.11.2024
Ջրափիին պտղատու այգի նվիրեցին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու ‹‹Շիրակի ֆերմերներ››-ը
prev Նախորդ նորություն

Փակել ու ոչնչացնել Հայաստանում գործող ամերիկյան բոլոր բիոլաբորատորիաները. Ասրյան

Հայաստանում անհրաժեշտ է անցկացնել Սահմանադրական հանրաքվե, որով կառավարման համակարգը կդառնա նախագահական: Պետք է փոխել նաև դատաիրավական համակարգը՝ Հայաստանում հաստատելով օրենքի դիկտատուրա: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի ռազմական և սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային ծրագրում: 

Խաչիկ Ասրյանը մի շարք փոփոխությունների առաջարկներ է առաջ քաշում, որոնցից են, օրինակ,  Կառավարության կառուցվածքում նոր նախարարությունների և պետական կոմիտեների ստեղծում է: Մասնավորապես՝ Ռազմարդյունաբերության նախարարություն, Գյուղատնտեսության նախարարություն,  Բնապահպանության նախարարություն, Ընդերքի և ջրային ռեսուրսների նախարարություն,  Գաղափարաքարոզչական պետական կոմիտե:


Բացի այս, առաջարկվում է փակել ու աչնչացնել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր բիոլաբորատորիաները:


"Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է անհրաժեշտ միջոցներ ստեղծել և պայմաններ ապահովել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզվի, մշակույթի, ազգային և կրոնական սովորույթների պահպանման և զարգացման համար, ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանմանը, և իրենց՝ որպես Հայաստանի հասարակության լիարժեք անդամ ինքնադրսևորվելու հնարավորության ապահովմանը",- ասված է Ասրյանի հայտարարության մեջ: