23.11.2024
«Հանրապետություն» կուսակցությունը արտահերթ ԱԺ ընտրություններին մասնակցելու է միայնակ
prev Նախորդ նորություն

Սա քաղաքական հետապնդում է. Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ականներին հարցաքննության կանչելու մասին

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցչներ Գեղամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը և Գերասիմ Վարդանյանը Երևան քաղաքի քննչական վարչությունում հարցաքննվելու են կասկածյալի կարգավիճակով։ Այդ մասին ապրիլի 29-ին լրագրողներին ասել է Արծվիկ Մինասյանը՝ որակելով դա քաղաքական հետապնդում է:


Նա հիշեցրեց, որ հարցաքննվելու են այն գործի շրջանակներում, երբ դատախազը և դատախազության պատասխանատուները «ցուցաբերեցին բացահայտ անհարգալից վերաբերմունք մեր քաղաքացիների պահանջների նկատմամբ»։


«Այն դեպքում երբ «Հեղափոխության պահապանների» մի քանի անդամներ հավաքվում են դատախազության մոտ, դատախազը պատիվ էր անում, իջնում ու բացատրություն էր տալիս։ Այս դեպքում երբ խոսքը գնում է հերոսական սյունեցի ժողովուրդների իրավունքների ոտնահարման, բռնի բերման ենթարկելու ապօրինություններով մարդկանց ազատությունից զրկելու գործընթացներին, երբ հազարավոր քաղաքացիներ պահանջում էին՝ իջնել ներքև և բացատրություն տալ, նրանք ոչ միայն անտարբերության մատնեցին, հետո նրանց անտարբերության պատճառով տեղի ունեցավ այն քաղաքացիական անհնազանդությունը, որն արժանացավ ոստիկանության բիրտ ու ապօրինի գործողություններին»,- ասել է նա։


Մինասյանի խոսքով, այս գործընթացի մեջ հիմա մեզ ներգրավվելը նշանակում է, որ կազմակերպված ձևով քաղաքական հետապնդումը շարունակվում է: «Քաղաքական հետապնդում է, բայց սա չի կասեցնելու մեր պայքարը», - ասել է Մինասյանը: