Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքից ազատել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Նշենք, որ այս պահին վարչապետի որոշումների բաժնում պաշտոնական որոշումը դեռ տեղադրված չէ: VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, որով պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը: Փաշինյանն ի պատասխան հայտարարեց, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ: